«Ման. Սիթին» մոտ է 100 միլիոնով տրանսֆեր իրականացնելուն 📸
«Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուադին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 100 միլիոն եվրո։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։
18-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի համակարգում է 2021թ. հուլիսից, որի հիմնական թիմում 96 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։
Բուադին 2026թ. մայիսից հրավիրվում է Մարոկկոյի ազգային հավաքական, որի կազմում վերջերս մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Նա մրցաշարում անցկացրեց 5 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm