«Ման. Սիթին» կկրկնի ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերի ռեկորդը 📸
«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբոջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» արտենգենտիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 125 միլիոն ֆունտ ստերլինգ (145 միլիոն եվրո)։
Մանկունիական գրանդը կկրկնի Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերի ռեկորդը։
«Լիվերպուլը» 2025թ. ամռանն Ալեքսանդր Իսակի տեղափոխության համար «Նյուքասլին» նույնպես վճարել է 145 միլիոն եվրո։
Ֆեռնանդեսը «Չելսիում» հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 170 խաղում խփել է 31 գոլ, կատարել 30 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml