Մանչինի. «Կհաղթահարենք փլեյ-օֆֆ փուլն ու հետագայում կդառնանք ԱԱ չեմպիոն»

Մանչինի. «Կհաղթահարենք փլեյ-օֆֆ փուլն ու հետագայում կդառնանք ԱԱ չեմպիոն»

16/11/2021 - 11:53

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին. գրանցվեց 0:0 հաշիվը։

«Սկուադրա Աձուրիի» ոչ-ոքիից օգտվեց Շվեյցարիան, որը 4:0 հաշվով հաղթեց Բուլղարիային, վաստակեց 18 միավոր, C խմբում շրջանցեց Իտալիային, զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ իտալացիները 2022 թ. մարտին կմասնակցեն որակավորման փլեյ-օֆֆ-ին։

Հյուսիսիռլանդացիների դեմ խաղից հետո իր տպավորություններով է կիսվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին.

«Այժմ ոչինչ չենք կարող փոխել։ Մարտին մենք հսնդիպում կանցկացնենք, որին պետք է առավելագույն չափով կենտրոնանանք։

Մենք գոլային պահերն իրացնելու խնդիրներ ունենք` չնայած գնդակին տիրում ենք բավական շատ։ Հյուսիսային Իռլանդիան ամբողջ կազմով պաշտպանվում էր և մեզ չի հաջողվում ճեղքել նման թիմերի պաշտպանությունը։

Շատ ափսոս, քանի որ մենք վաղուց պետք հաղթած լինեինք խումբը։ Մենք պետք է վերադառնանք այն կետին, որը մեզ բնորոշ էր այս շրջափուլից առաջ։ Մենք երկու անգամ 11-մետրանոց չիրացրինք ամենակարևոր խաղերում, այսինքն, մենք հաղթելու հիանալի հնարավորություններ ենք ունեցել։

Այժմ մենք պետք է պատրաստվենք մարտին կայանալիք հանդիպումներին և վստահ հանդես գանք փլեյ-օֆֆ փուլում։ Հուսով եմ` կհաղթահարենք փլեյ-օֆֆ փուլն ու հետագայում կդառնանք աշխարհի չեմպիոն»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022