Հրաժեշտներ ու հույզեր ԱՊԼ-ում! «Լիվերպուլի» ոչ-ոքին ու «Ման. Սիթիի» պարտությունը վերջին տուրում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Լիվրեպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բրենթֆորդի» հետ։
Մերսիսայդյան գրանդից հաշիվը բացեց Կյորտիս Ջոնսը, որին «Մեղուները» պատասխանեցին Կեյվին Շադեի դիպուկ հարվածով։
«Կարմիրենրի» կազմում վերջին հանդիպումն անցկացրին թիմի լեգենդներ Մոհամեդ Սալահն ու Էնդրյու Ռոբերտսոնը։
Սալահն ակումբում էր 2017թ. հուլիսից, որի կազմում 442 խաղում խփել է 257 գոլ, կատարել 123 ասիստ։
Ռոբերտսոնը նույնպես «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2017թ. ամռանը` 378 խաղում գրանցելով 14 գոլ ու 69 ասիստ։
Առնե Սլոթի գլխավորած թիմը 60 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը` նվաճելով Չեմպիոննների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
«Բրենթֆորդը» 53 միավորով առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում։
«Մանչեսթեր Սիթին» էլ տնային խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային»։
Եվրոպա լիգայի նորընծա հաղթողից դուբլ գրանցեց Օլի Վոթքինսը, իսկ մանկունիական գրանդի գոլը խփեց Անտուան Սեմենյոն։
«Քաղաքաբնակներն» էլ հրաժեշտ տվեցին ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, թիմի ավագ Բեռնարդու Սիլվային և պաշտպան Ջոն Սթոունզին։
«Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես էր գալիս 2016թ. հուլիսից, 593 խաղում տարել է 423 հաղթանակ, գրանցել 77 ոչ-ոքի, կրել 93 պարտություն, նվաճել 20 տիտղոս։
Բեռնարդուն մանկունիական գրանդի կազմը համալրել էր 2017թ. հուլիսին, 460 խաղում խփել է 76 գոլ, կատարել 77 ասիստ։
Սթոունզը «Մանչեսթեր Սիթիում» էր 2016թ. օգոստոսից, 295 խաղում դարձել է 19 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Քաղաքաբնակները» 78 միավորով զբաղեցրին երկրորդ տեղը` դառնալով Անգլիայի փոխչեմպիոն։
«Վիլան» 65 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը ու հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml