Հոլանդացիները փայլեցին` ջախջախելով Չեռնոգորիային🎥

Հոլանդացիները փայլեցին` ջախջախելով Չեռնոգորիային🎥

05/09/2021 - 00:36

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը G խմբի շրջանակում Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց Չեռնոգորիայի ընտրանու դեմ։

«Նարնջագույնները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և որևէ հնարավորություն չտվեցին Բալկանյան թերակղզին ներկայացնող երկրի հավաքականին` ջախջախելով 4:0 հաշվով։

Լուի Վան Գալի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժորժինիո Վեյնալդումն ու Կոդի Գապկոն։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Լատվիա 0:2 Նորվեգիա

Ջիբրալթար 0:3 Թուրքիա

G խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա – 11 միավոր
  2. Հոլանդիա – 10 միավոր
  3. Նորվեգիա – 10 միավոր
  4. Չեռնոգորիա7 միավոր
  5. Լատվիա – 4 միավոր
  6. Ջիբրալթար – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022