Հենոոոո! Մխիթարյանը գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ 🎥
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Ինտերը» մրցակցի դաշտում մրցում է «Լացիոյի» դեմ։
«Ներաձուրիից» 76-րդ րոպեին գոլ խփեց Հենրիխ Մխիթարյանը` հաշիվը դարձնելով 3:0։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն աչքի է ընկնում երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։
Իտալիայի ավարտվող մրցաշրջանում Մխիթարյանը խփեց իր 4-րդ գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml