Հարոյանի վիճակագրությունը Ատլետիկի դեմ  խաղում

Հարոյանի վիճակագրությունը Ատլետիկի դեմ խաղում

06/11/2021 - 12:10

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

«Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։

Ստորև ներկայացնում ենք 29-ամյա պաշտպանի գրանցաց վիճակագրությունն այդ խաղում։

Հեղինակավոր Whoscored կայքի կողմից Վատոն ստացել է 7.48 գնահատականը, ինչն անդալուսական ակումբի կազմից չորրորդ լավագույն ցուցանիշն է։

Համեմատության համար` նշենք, որ «դեղին սուզանավի» հաղթական գոլը խփած Սալվի Սանչեսը ստացել է 7.37 գնահատականը։

Հարոյանն այդ խաղում կատարել է 16 փոխանցում` 56.3% ճշգրտությամբ, 3 երկար փոխանցում, որոնք, ցավոք, չեն հասել հասցեատիրոջը, 1 առանցքային փոխանցում, 2 գնդակի խլում, 2 անգամ կասեցրել մրցակցի գրոհը, 6 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 1 անգամ հաջողված դրիբլինգի է դիմել, 8 անգամ օդային մենապայքար է մղել, որոնցից 5-ն ավարտել է հաղթանակով, 8 անգամ դիրքային պայքարի մեջ է մտել` 3-ն ավարտելով հաջողությամբ, 3 անգամ թույլ է տվել կանոնների խախտում, որոնցից մեկի համար զգուշացվել է դեղին քարտով, 7 անգամ կորցրել է գնդակի վերահսկողությունը, ինչպես նաև մրցակիցները նրան 2 անգամ շրջանցել են դրիբլինգի միջոցով։

Հավելոնք, որ «Կադիսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին։ Այդ օրն անդալուսական ակումբը Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Խետաֆեի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022