Հարոյանի վիճակագրությունը Բետիսի դեմ խաղում

Հարոյանի վիճակագրությունը Բետիսի դեմ խաղում

21/08/2021 - 10:36

Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս միավորը կիսեց «Բետիսի» հետ. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Կադիսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։

28-ամյա պաշտպանը Whoscored հեղինակավոր կայքի կողմից ստացել է 6.47 գնահատականը, ինչը 8-րդ ցուցանիշն է իր թիմի կազմում։

Հարոյանը հանդիպման ընթացքում կատարել է 10 փոխանցում` 50% ճշգրտությամբ (խմբ.`ողջ հանդիպման ընթացքում «Կադիսը» գնդակին տիրել է ժամանակի ընդամենը 25%-ը) , 2 անգամ գնդակի խլում, 3 երկար փոխանցում, 6 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից (լավագույն ցուցանիշը «Կադիսի» կազմում), 2 անգամ մտել է օդային մենապայքարի մեջ, որոնք ավարտել է հաղթանակով, 4 դիրքային պայքարներից էլ հաղթանակով է ավարտել 2-ը։

Նշենք, որ «Կադիսն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 29-ին և Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor