Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքն` անցկացնելով առաջին մարզումը

Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքն` անցկացնելով առաջին մարզումը

20/09/2022 - 10:16

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 19-ին`ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, սկսեց մարզական հավաքը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Ժորդի Արարատ – «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան – «Արարատ»

Խորեն Բայրամյան «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան «Կրասնոդաը» (Ռուսաստան)

Նշենք, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Անդրե Չալըշըրը («Սիլկեբորգ»,Դանիա) և Լուկաս Սելարայանը («Կալամբուս Քրյու») հավաքականին կմիանան այսօր` սեպտմեբերի 20-ին։

Հաղորդվում է, որ դանիական Սուպերլիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացած «Ռանդերս» 3:2 «Սիլկեբորգ» հանդիպման ժամանակ Էդգար Բաբայանը վնասվածք է ստացել և չի միանալու հավաքականին։

Բաբայանի փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։

Հավելենք, որ սեպտեմբերի 19-ին` երեկոյան, Հայաստանի հավաքականն անցկացրել է առաջին մարզումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի շրջանակում սեպտեմբերի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ուկրաինայի, իսկ սեպտեմբերի 27-ին Դուբլինում` Իռլանիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am



# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022