Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Մոլդովայի դեմ խաղի համար 📸
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Մոլդովայի թիմի հետ ընկերական հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Ալեքսանդր Միշիև, 16. Հենրի Ավագյան։
Պաշտպաններ` 2. Արտյոմ Բանդիկյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Դավիդ Դավիդյան, 13. Կամո Հովհաննիսյան, 15. Արգիշտի Պետրոսյան, 19. Էդգար Գրիգորյան, 20. Խուլիո Բուենո, 21. Նաիր Թիկնիզյան, 25. Արման Ղազարյան։
Կիսապաշտպաններ` 6. Տիգրան Ավանեսյան, 7. Էդգար Սևիկյան, 8. Կառլեն Հովհաննկսյան, 10. Էդուարդ Սպերցյան, 14. Գոռ Մանվելյան, 24. Դավիթ Հակոբյան, 26. Արամ Խամոյան։
Հարձակվողներ` 9. Արթուր Սերոբյան, 11. Ժիրայր Շաղոյան, 17. Հրանտ-Լեոն Ռանոս, 18. Արթուր Միրանյան, 22. Նարեկ Գրիգորյան, 23. Նարեկ Հովհաննիսյան։
Ղազախստանի թիմի հետ հանդիպման (1:1) համեմատ` Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն չի եղել։
Հայաստան – Մոլդովա հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 19:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml