Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում առաջիկա խաղերին
Հայաստանի ազգային հավաքականը մի շարք լուրջ կորուստներով է մոտենում Կիպրոսի և Լատվիայի թիմերի դեմ կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի առաջիկա խաղերին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն օգնի թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուոենոն («Արարատ-Արմենիա») և Ֆին Գերագուսյանը («Սանդեռլենդ», Անգլիա)։
Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը («Լեգիա», Լեհաստան) նոր են ապաքինվել վնասվածքից ու նույնպես չեն միանա հավաքականին։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կմրցի Կիպրոսի դեմ, իսկ երեք օր անց Ռիգայում կհանդիպի Լատվիայի թիմին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը C դիվիզիոնի երկրորդ խմբում 4 միավորով երրորդ տեղում է։ Առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը հավաքել է 7, իսկ Լատվիան` 1 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Եղիշե Մելիքյան, Էդուարդ Սպերցյան, Էրիկ Սիմոնյան, Խուլիո Բուենո, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, Հենրի Ավագյան, Սերգեյ Մուրադյան, Վահան Բիչախչյան, Ֆին Գերագուսյան