Հալանդը կմերժի Բարսելոնային, եթե վերջինս չնվաճի ՉԼ ուղեգիր

Հալանդը կմերժի Բարսելոնային, եթե վերջինս չնվաճի ՉԼ ուղեգիր

16/12/2021 - 13:52

«Բարսելոնան», ինչպես բազմաթիվ գրանդ ակումբներ, նույնպես հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը լրջորեն մտադիր է 2022 թ. ամռանը թիմ հրավիրել նորվեգացի գոլահարին։

Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա հարձակվողի համար կարիերայի շարունակության այդ տարբերակը գրավիչ է, քանի որ նա գիտի, որ եթե տեղափոխվի «Բարսելոնա», լինելու է ակումբի հիմնական առաջատարը։

«Բլաուգրանասի» ղեկավարությունն էլ կարծում է, որ ակումբի ֆինանսական վիճակը հաջորդ ամռանը կլինի անհամեմատ ավելի լավ վիճակում, քան հիմա է։

Այդուհանդերձ, կատալոնական ակումբն այդ գործարքը կկարողանա իրագործել միայն այն դեպքում, եթե նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, քանի որ հակառակ դեպքում մերժում կստանա Հալանդի կողմից։

Հիշեցնենք, որ 2022 թ. հուլիսի 1-ից բոլոր ակումբների համար Էրլինգ Հալանդի հրաժարագինը լինելու է 75 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022