Կուման. «Երբ Մեսսին այստեղ էր, մրցակիցներն ավելի շատ էին վախենում մեզնից»

Կուման. «Երբ Մեսսին այստեղ էր, մրցակիցներն ավելի շատ էին վախենում մեզնից»

22/08/2021 - 18:24

Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբից հեռացած Լեո Մեսսիի մասին.

«Ես չեմ սիրում անդադար խոսել նույն բանից, բայց խոսքը աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին է։ Մեր մրցակիցները մեզնից ավելի շատ էին վախենում, երբ Մեսսին այստեղ էր։

Բնականաբար մեզ համար նույնպես նրա հեռանալուց հետո տարբերություն կա։ Երբ գնդակը փոխանցում ես Մեսսիին, սովորաբար նա այն չի կորցնում։ Մենք գիտենք դա և չենք կարող փոխել որևէ բան»,- նշել է հոլանդացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը վերջերս ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor