Կուման. «Բարսան փորձում էր ցույց տալ, որ չի զիջում Ռեալին»

Կուման. «Բարսան փորձում էր ցույց տալ, որ չի զիջում Ռեալին»

25/10/2021 - 11:10

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։

«Արդյունքից գոհ չեմ։ Կարծում եմ` առաջին խաղակեսում լավ խաղացինք։ Սերժինիո Դեստը հաշիվը բացելու հիանալի պահ ուներ։ Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, եթե «Ռեալը» հայտնվի հաղթողի դերում` հաշվի առնելով նրանց խաղը պաշտպանությունում։

Մեզ չէր բավականացնում վերջին փոխանցումը, ինչի հետևանքով չէինք կարողանում ակնհայտ գոլային պահեր ստեղծել։

Պարտվելով «Ռեալին» տանը` դժվար է դրական խոսքեր գտնել։ Մեր թիմը լավն էր առաջին խաղակեսում, իսկ հանդիպումը հավասար պայքարում էր ընթանում։ Պարտությունը տհաճ է, սակայն պետք է այն ընդունել։

Պարտվելով Կլասիկոյում` կորցնում ես 3 միավորից ավելին, սակայն չպետք է հանձնվենք։ Առջևում չորեքշաբթի օրվա խաղն է (խմբ.` «Բարսելոնան» հոկտեմբերի 27-ին հյուրընկալվելիս կմրցի «Ռայո Վալեկանոյի» դեմ)։ Առաջնությունը երկար է։

Տրամաբանական է, որ նման մրցակիցների դեմ խաղերում պետք է հաղթանակ պահանջել։ «Բարսան» փորձում էր ցույց տալ, որ չի զիջում «Ռեալին»։ Եթե 0:1-ի փոխարեն հաշիվը դառնար 1:0… խաղն այլ կերպ կընթանար։

Մենք ավելացնում ենք մեր խաղը և մոտենում ենք այն կետին, որպեսզի հաղթենք մեծ հանդիպումները։

Ասել, որ մեզ գերազանցեցին, սխալ է և չափազանցություն»,- նշել է Կումանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor