Կուադրադո. «Ես չէի ցանկանում դա անել. պատահական ստացվեց»🎥

Կուադրադո. «Ես չէի ցանկանում դա անել. պատահական ստացվեց»🎥

06/12/2021 - 12:49

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։

Այդ խաղում թուրինինյան ակումբի կազմից 9-րդ րոպեին տպավորիչ գոլի հեղինակ է դարձել Խուան Կուադրադոն` անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոլումբացի ֆուտբոլիստը նշել է, որ այդ գոլը պատականության արդյունքում է ստացվել.

«Ես չէի ցանկանում դա անել. պատահական ստացվեց։ Ես ցանկանում էի փոխանցում կատարել դեպի մոտակա դարպասաձողը, սակայն գնդակը սպասվածից ավելի շատ բարձրացավ»,- նշել է Կուադրադոն, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022