Կոսովոյի դեմ հանդիպումը հոբելյանական է լինելու Հայաստանի հավաքականի համար

Կոսովոյի դեմ հանդիպումը հոբելյանական է լինելու Հայաստանի հավաքականի համար

21/03/2024 - 14:34

Մարտի 22-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի դեմ։ Այդ օրը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոբելյանական` 250-րդ հանդիպումը։

Նախորդ 249 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 62 հաղթանակ, 53 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 134 պարտություն, խփել 253 գոլ, բաց թողել 444 գնդամ։

Հայաստանի հավաքականն այդ ընթացքում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Հյուսիսային Մակեդոինայի թիմի դեմ։ Մեր թիմը հյուսիսմակեդոնացիներին հանդիպել է 13 անգամ, տարել 4 հաղթանակ, 3 անգամ գրանցել ոչ-ոքի ու կրել 6 պարտություն։

Նախորդ 249 խաղերում Հայաստանի հավաքականն ամենաշատ հաղթանակները տարել է Անդորրայի դեմ խաղերում` առավելության հասնելով 7 անգամ։ Այդ ցուցանիշով հաջորդում են Մալթայի, Ղազախստայի և վերոնշյալ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնց հաղթել ենք 4-ական անգամ։

Հայաստանի հավաքականն ամենաշատ պարտությունները կրել է Ուկրաինայից` զիջելով 7 անգամ։ Դանիային, Իսպանիայի ու Հյ. Մակեդոնիային պարտվել ենք 6 անգամ։

Հայաստանի հավաքականի պատմության ամենահաջող մրցակիցը Անդորրան է, որին մեր թիմը հանդիպել է 8 անգամ, տարել 7 հաղթանակ, 1 անգամ գրանցել ոչ-ոքի։ Անդորրային հաջորդում են Մալթան (6 հանդիպում, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն), Ղազախստանը (7 հանդիպում, 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն) և Լիխտենշտեյնը (6 հանդիպում, 3 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։

Հայաստանի հավաքականի պատմության ամենաանհաջող մրցակիցն Իսպանիան է, որին անցկացրած 6 խաղում էլ պարտվել ենք։ «Ֆուրիա ռոխային» հաջորդում են Ֆրանսիան (5 խաղ, 5 պարտություն), Գերմանիան (5 խաղ, 5 պարտություն), Ֆինանդիան (6 խաղ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն), վերոնշյալ Ուկրաինան (10 խաղ, 3 ոչ-ոքի, 7 պարտություն)։

Հայաստանի հավաքականն ամենաշատ գոլերը խփել է Անդորրային` մրցակցի դարպասը գրավելով 20 անգամ։ Անդորրացիներին հաջորդում են Հյ. Մակեդոնիան (18), Ղազխաստանը (12) և Լիխտենշտեյնը (10)։

Ամենաշատ գնդակներ մեր թիմը բաց է թողել Գերմանիայից և Ուկրաինայից` 25-ական, որոնց հաջորդում են Հյ. Մակեդոնիան (23), Իտալիան (18) և Իսպանիան (16)։

Հայաստանի հավաքականը Սալվադորի, Հորդանանի, Լիբանանի, Սենթ-Քիթս և Նևիսի ու Թուրքմենստանի դեմ խաղերում գնդակ բաց չի թողել, որոնց դեմ անցկացրել է միայն մեկ հանդիպում։

Հայաստանի հավաքականը Նիդերլանդների, Հորդանանի, ԱՄՆ-ի, Հուգարիայի, Իսրայելի, Էկվադորի, Պերուի, Մարոկկոյի և Չիլի դեմ խաղերում չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Նշված հավաքականներից միայն Նիդերլանդների դեմ է Հայաստանի թիմը անցկացրել երկու հանդիպում, մյուս բոլորի հետ խաղացել միայն մեկ անգամ։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Հենրիխ Մխիթարյան – 32 գոլ
  2. Յուրա Մովսիսյան – 14
  3. Գևորգ Ղազարյան – 14
  4. Մարկոս – 11
  5. Արթուր Պետրոսյան – 11
  6. Էդգար Մանուչարյան – 9
  7. Տիգրան Բարսեղյան – 9
  8. Արա Հակոբյան – 7
  9. Ալեքսանդր Կարապետյան – 6
  10. Արաս Օզբիլիս – 6

Ամենաշատ հանդիպումներ անցկացրել են հետևյալ ֆուտբոլիստները.

  1. Սարգիս Հովսեփյան – 133
  2. Հենրիխ Մխիթարյան – 95
  3. Ռոման Բերեզովսկի – 94
  4. Վարազդատ Հարոյան – 79
  5. Գևորգ Ղազարյան – 78
  6. Կամո Հովհաննիսյան -78
  7. Ռոբերտ Արզումանյան – 75
  8. Արթուր Պետրոսյան – 69
  9. Մարկոս – 68
  10. Հարություն Վարդանյան – 63

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023