Կոպա Սուդապերիկանա. Նեյմարի երկու ասիստը «Սանթոսին» կամային հաղթանակ է պարգևել 🎥
Կոպա Սուդամերիկանայի (խմբ.` Հարավային Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարը) 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Սանթոսը» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել էկվադորական «Մակարայի» նկատմամբ։
Տանտերերից տպավորիչ հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (80 գոլ) Նեյմարը, որը երկու գոլային փոխանցում է կատարել` օգնելով աչքի ընկնելով Գաբրիել Բարբոսային և Վիլիան Արաոյին։
34-ամյա Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 20 խաղում 8 գոլ ու 7 ասիստ է գրանցել։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին Էկվադորի Ամբատո քաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml