Կոպա Ամերիկա-2024. Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Կոպա Ամերիկա-2024. Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

20/05/2024 - 22:24

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Կոպա Ամերիկա-2024-ի ընդլայնված հայտացուցակում։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Այաքս», Նիդերլանդներ), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)

Պաշտապններ – Գոնսալո Մոնտիել («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Լեոնարդո Բալերդի («Մարսել», Ֆրանսիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Գերման Պեցելա («Բետիս», Իսպանիա), Լուկաս Մարտինես Քուատրա («Ֆիորենտինա», Իտալիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մարկոս Ակունյա («Սևիլիա», Իսպանիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Վալենտին Բարկո («Բրայթոն», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Ռոդրիգո դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Էզեկիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Անգլիա), Ջիովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Անխել Դի Մարիա («Բենֆիկա»)

Հարձակվողներ – Վալենտին Կարբոնի («Մոնցա», Իտալիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Անխել Կոռեա («Ատլետիկո Մադրիդ»), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա)

Հավելենք, որ վերջնական հայտացուցակում ընդգրկվելու է 26 ֆուտբոլիստ։

Ավելացնենք, որ Արգենտինայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկության գործող հաղթողն է։ Արգենտինացիները մրցաշարում ընդգրկված են A խմբում և մրցելու են Պերուի, Չիլիի ու Կանադայի թիմերի դեմ։ Կոպա Ամերիկան անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023