ԿԼ. «Նոայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում 📸
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցաշարի այդ փուլում կմրցի մոլդովական «Զիմբրուի» դեմ։
«Զիմբրուն» հայկական ակումբներից 2024 թվականի ամռանը մրցաշարի նույն փուլում հանդիպել էր «Արարատ-Արմենիային»։ Դիմակայության երկու խաղում էլ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ է տարել` 3:0 և 3:1 հաշիվներով։
«Նոան» և «Զիմբրուն» դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 23-ին Մոլդովայում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 30-ին։
Կարդացե՛ք նաև`
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml