Կարեն Մելքոնյան․ «Առաջարկներ եղել են, բայց ընդհանուր համաձայնության չենք հասել»

Կարեն Մելքոնյան․ «Առաջարկներ եղել են, բայց ընդհանուր համաձայնության չենք հասել»

28/11/2022 - 18:33

-Կարեն, նախ, ուզում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիային» Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հաղթելու կապակցությամբ(4-0): Ի՞նչ կասեք այդ խաղի մասին։  

Շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը, վերլուծել էինք հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը։ Կարողացանք օգտագործել մեր պահերը և հասանք ցանկալի արդյունքի։

-Վստահաբար կարող ենք ասել, որ Դուք «Ուրարտուի» հնաբնակներից եք։ Ինչո՞ւ հենց «Ուրարտու»։

Առաջին քայլերս արել եմ «Ուրարտուում» և հետզհետե կապվել եմ այս ակումբին։ Հիմա շատ ուրախ եմ, որ պաշտպանում եմ այս ակումբի գույները։

-Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում «Ուրարտուն» հրաշալի է մեկնարկել։ «Ուրարտուն» առաջին հորիզոնականում է և գնում է չեմպիոնության։ Ի՞նչ է նշանակում դառնալ չեմպիոն «Ուրարտուի» հետ։

Չեմպիոնության մասին խոսելը դեռ վաղ է։ Մենք փորձում ենք յուրաքանչյուր խաղին դուրս գալ հաղթանակի համար։ Կանենք ամեն ինչ՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։

-Դուք 23 տարեկան եք և միայն «Ուրարտուում» եք խաղացել։ Հայկական կամ արտերկրյա թիմերից առաջարկներ ունեցել եք, եթե այո, ապա կարո՞ղ եք նշել թիմին։
Առաջարկներ եղել են, բայց քանի որ ընդհանուր համաձայնության չենք հասել, տրանսֆերը չի կայացել։ Սակայն, չեմ կարող նշել ակումբը։

-Խաղացել եք նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում, մեկ անգամ էլ Հայաստանի ազգային հավաքականի կազմում եք խաղացել ընկերական շրջանակում։ Ի՞նչ է նշանակում խաղալ Հայաստանի հավաքականում։

Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստի, այնպես էլ ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը միջազգային ասպարեզում։

-Դուք «Ուրարտուի» կազմում միակ հարձակվողն եք, ով հայ է։ Հե՞շտ է մրցակցել Խլյոբասի, Մայրովիչի, Լեոն Սաբուայի հետ։

Թիմում մրցակցությունը շատ մեծ է։ Բոլորս փորձում ենք հնարավորինս լավ մարզվել, որպեսզի տեղ գտնենք մեկնարկային կազմում։

-Դմիտրի Գունկոն շատ լավ ու մարտունակ թիմ է ստեղծել։ Ի՞նչ կասեք նրա մասին։

Միայն լավը կարող եմ ասել Գունկոյի մասին։ Շատ լավ կարողանում է տրամադրել թիմին խաղերին և բարձրացնել թիմի մարտական ոգին։

-«Ուրարտուի» ո՞ր ֆուտբոլիստին կամ ֆուտբլիստներին կառանձնացնեք, ովքեր տպավորել են Ձեզ։

Չեմ կարողանա ինչ-որ մեկին առանձնացնել, քանի որ մենք թիմային ֆուտբոլ ենք խաղում, և մեր հաջողությունները թիմային են։

-Ո՞ր թիմին եք երկրպագում։

Երկրպագում եմ կատալոնական «Բարսելոնային»։

-Ո՞րն է Ձեր ֆուտբոլային ամենամեծ երազանքը։

Հավաքականիս կազմում ունենալ մեծ հաջողություններ և խաղալ թոփ լիգաներից մեկում։

-Աշխարհի առաջնությունում ո՞ր հավաքականին եք երկրպագում։

Կատար 2022-ին երկրպագում եմ Իսպանիայի հավաքականին։

-Եվ վերջում․ Ձեր սիրելի թիմի կազմում լինել հիմնական ֆուտբոլի՞ստ, թե՞ «Ուրարտուի» հետ դառնալ Չեմպիոնների Լիգայի չեմպիոն։

Իմ սիրելի «Ուրարտուի» հետ դառնալ Չեմպիոնների Լիգայի չեմպիոն։

Հարցազրույցը վարեց Սամվել Մխիթարյանը

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022