Կասանոն` Ռոնալդուին. «Դու ֆենոմեն ես, շատ բան ես հաղթել, սակայն  հավերժ երկրորդն ես»

Կասանոն` Ռոնալդուին. «Դու ֆենոմեն ես, շատ բան ես հաղթել, սակայն հավերժ երկրորդն ես»

22/09/2022 - 09:40

«Ռոմայի», «Միլանի», «Ինտերի» և «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Կրիշտիանու Ռոնալդուին համեմատել է իտալացի անվանի երգիչ Տոտո Կուտունիոյի հետ.

«Սիրելի Կրիշտիանու, եթե քեզ հետաքրքրում է, ապա լսի՛ր համակ ուշադրությամբ. դու շատ ուժեղ ես, շատ բան ես հաղթել, ֆենոմեն ես, սակայն հավերժ երկրորդն ես։

Գիտե՞ս, ըստ իս, ում ես դու նման։ Տոտո Կուտունիոյին` հավերժ երկրորդին»,- նշել է իտալացի նախկին հարձակվողն Rai 2-ի ուղիղ եթերի ժամանակ, որը մեջբերում է Fanpage.it-ը։

Նշենք, որ Տոտո Կուտունիոն իտալացի անվանի երգիչ է, ով 1990 թվականին հաղթել է Եվրատեսիլ միջազգային մրցույթում։

Կուտունիոն 6 անգամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Իտալիայի Սան Ռեմո քաղաքում անցկացվող ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022