Կամո Հովհաննիսյանը հավաքականում խաղերի քանակով շրջանցել է Հենրիխ Մխիթարյանին 📸
Կամո Հովհաննիսյանը հավաքականում խաղերի քանակով շրջանցել է Հենրիխ Մխիթարյանին 📸
07/06/2026 - 20:21

«Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 96-րդ հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությումը։

33-ամյա ֆուտբոլիստը հավաքականում անցկացրած խաղերի քանակով շրջանցել է Հենրիխ Մխիթարյանին։

Հովհաննիսյանը դարձել է ազգային թիմի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։ Նա զիջում է միայն հավաքականի լեգենդար ավագ, նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանին, որը մանսակցել է 133 հանդիպման։

Կամո Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2012թ. փետրվարի 28-ին Սերբիայի դեմ ընկերական խաղում (0:2)։ Պաշտպանը 96 խաղում խփել է 3 գոլ, կատարել 7 ասիստ։

Ֆուտբոլիստը հունիսի 6-ին եղել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում` Ղազախստանի թիմի հետ ընկերական խաղում (1:1) փոխարինվելով 80-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026