Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ատլետիկին🎥

Կադիսը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ատլետիկին🎥

06/11/2021 - 01:55

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում բասկյան ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

Ալվարո Սերվերայի սաներին հաղթանակ պարգևեց 6-րդ րոպեին Սալվի Սանչեսի խփած միակ գնդակը։

Այսպիսով, «Կադիսն» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը. անդալուսական ակումբը Լա լիգայի շրջանակում հաղթանակ չէր տոնել 7 հանդիպում անընդմեջ։

Այս հաղթանակից հետո «Կադիսը» վաստակեց 12 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական։

«Ատլետիկը» մնաց 18 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ «Կադիսի» կամզից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը, ով 85-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022