Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի վերջնական դիրքն ու Կառլոս Նասարի  համաշխարհային ռեկորդները 🎥
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի վերջնական դիրքն ու Կառլոս Նասարի համաշխարհային ռեկորդները 🎥
04/11/2026 - 18:06

Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 95 կգ քաշային կարգի տղամարդիկ։

Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի 2022 ու 2023թթ. առաջնությունների չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը, որը հանդես եկավ B խմբում` գրանցելով երկամարտի 360 կգ (165+195) արդյունք։ Նա զբաղեցրեց 17-րդ տեղը։

Կարիերայում չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Կառլոս Նասարը։ Բուլղարացի ծանրորդը աշխարհի ռեկորդ սահմանեց պոկում և հրում վարժություններում ու երկամարտում։ 22-ամյա մարզիկը ցույց տվեց 415 կգ (185+230) արդյունք։

Աշխարհի փոխչեմպիոն դարձավ ղազախ Նուրգիսա Ադիլետուլին, որը գրանցեց երկամարտի 399 կգ (182+217)։ Բրոնզե մեդալը երկամարտի 396 կիլոգրամով (181+215) նվաճեց իրանցի Ալի Ալիպուրը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026