Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանի արդյունքը 📸
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանը ներկայացրեց Ալինա Սուքիասյանը (77 կգ)։
Հայ ծանրորդը հանդես եկավ C խմբում, սակայն չկարողացավ գրանցել երկամարտի արդյունք։ Նա պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` ցույց տալով 98 կգ, սակայն հրումում ձախողեց բոլոր փորձեն ու այդպես էլ չկարողացավ ենթարկել 120 կիլոգրամ կշռող ծանրաձողը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
