Խավի. «Չեմ կարծում, որ Բարսան կարող է 100 միավոր հավաքել Լա լիգայում»

Խավի. «Չեմ կարծում, որ Բարսան կարող է 100 միավոր հավաքել Լա լիգայում»

17/09/2022 - 14:10

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կատալոնական ակումբը կարող է 100 միավոր վաստակել Լա լիգայի 2022/23 մրցաշրջանում.

«Չեմ կարծում, որ մենք կարող ենք 100 միավոր հավաքել Լա լիգայում։ Կարող եմ և սխալվել, սակայն տեսնենք` ինչ տեղի կունենա։

Կան մի շարք մրցակիցներ, որոնք ի զորու են մեզնից միավորներ խլել։ Կան նաև ակումբներ, որոնք լավ են սկսել առաջնությունը։

Միշտ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ միավորներ ես կորցնում»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «բլաուգրանան» Լա լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանում անցկացրած 5 խաղում վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն` առաջնության առաջատար «Ռեալ Մադրիդին» զիջելով 2 միավորով։

Նշենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի շրջանակում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 17-ին և կմրցի «Էլչեի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022