Խավի. «Ո՞վ չէր ցանկանա մարզել Մեսսիին. նա դեռ լավագույնն է»

Խավի. «Ո՞վ չէր ցանկանա մարզել Մեսսիին. նա դեռ լավագույնն է»

01/12/2022 - 11:44

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է Լեո Մեսսիի` կատալոնակամ ակումբ հավանական վերադարձի մասին.

«Եթե ​​Մեսսին ցանկանա, ապա, իհարկե, ինչ-որ պահի կարող է վերադառնալ «Բարսա»։ Ո՞վ չէր ցանկանա մարզել նրան. նա դեռ լավագույնն է։

Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես շարունակում է մնալ մոլորակի թոփ-3-5 խաղացողների թվում»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին կարիերայի մեծ մասը` 2004-2021 թթ. հանդես է եկել «բլաուգրանայի» կազմում, ինչից հետո տեղափոխվել է ՊՍԺ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022