Խավի. «Լքեցինք Սուպերգավաթը, սակայն ազատվեցինք բարդույթներից»

Խավի. «Լքեցինք Սուպերգավաթը, սակայն ազատվեցինք բարդույթներից»

13/01/2022 - 13:20

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» համառ պայքարում 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով մրցաշարը։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Ես հիասթափված եմ։ Հանդիպման առաջին 20 րոպեների ընթացքում մեր խաղում բարդույթներ առաջացան։ Այդ 20 րոպեների ընթացքում մտածում էինք գրանցած վերջին արդյունքների և կայացած հանդիպումների մասին։

Այդուհանդերձ, երբ ազատվեցինք այդ բարդույթներից, սկսեցինք ավելի լավ խաղալ, իսկ հանդիպման վերջում վերահսկում էինք խաղի ընթացքը։

Կարծում եմ` ճիշտ ուղու վրա ենք։ Այս խաղում մի շարք կարևոր ֆուտբոլիստներ շարք վերադարձան։

Մենք լքեցինք Սուպերգավաթը, սակայն ազատվեցինք բարդույթներից»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022