Լեսթերը պատժեց Լիվերպուլին. «աղվեսները» հաղթեցին Կլոպի թիմին🎥

Լեսթերը պատժեց Լիվերպուլին. «աղվեսները» հաղթեցին Կլոպի թիմին🎥

29/12/2021 - 02:00

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից «Լիվերպուլի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և արդեն 16-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեցին, սակայն նշակետին մոտեցած Մոհամեդ Սալահի առաջին հարվածից հետո «աղվեսներին» փրկեց դարպասապահ Կասպեր Շմեյխելը, իսկ եգիպտոսցու երկրորդ հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահը։

Նախքան ընդմիջման գնալը Յուրգեն Կլոպի սաները մի քանի անգամ կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջորդան Հենդերսոնն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկեց այնպես, ինչպես առաջինը. մերսիսայդյան ակումբի առավելությամբ։

55-րդ րոպեին Դիոգու Ժոտան հարվածային դիրք դուրս բերեց Սադիո Մանեին, սակայն սենեգալցի վինգերը վրիպեց անչափ նպաստավոր դիրքից` հարվածելով բարձր։

59-րդ րոպեին էլ Բրենդան Ռոջերսի սաները չիրացրած պահերի համար պարզապես պատժեցին «Լիվերպուլին» և առաջին իսկ իրական գոլային դրվագը վերածեցին դարպասի գրավման, իսկ աչքի ընկավ Ադելոմա Լուկմանը։

Այդ գոլը կարծես կոտրեց մերսիսայդյան ակումբի խաղը, ինչի արդյունքում Կլոպի տղաները տևական ժամանակ չէին կարողանում լուրջ պահեր ստեղծել Շմեյխելի դարպասի ուղղությամբ։

Խաղավարտին մոտ «Լիվերի» ֆուտբոլիստները կրկին ակտիվացան, ստեղծեցին մի շարք գոլային պատեր, սակայն, ի վերջո, «Լեսթերին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «աղվեսները» վաստակեցին 25 միավոր` բարձնալով 9-րդ հորիզոնական։

«Լիվերպուլն» էլ մնաց 41 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` 6 միավորով զիջելով առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022