Իտալիայի  հավաքականի հայտացուցակը Ֆինալիսիմայի և Ազգերի լիգայի հանդիպումների համար

Իտալիայի հավաքականի հայտացուցակը Ֆինալիսիմայի և Ազգերի լիգայի հանդիպումների համար

24/05/2022 - 10:44

Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու հունիսին կայանալիք Ֆինալիսիմայի ու Ազգերի լիգայի հանդիպումներին։

«Սկուադրա աձուրիի» հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեսիո Կրանիո («Կալյարի»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու («Ջենոա»)

Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Լուիս Ֆելիպե, Մանուել Լացարի (բոլորը` «Լացիո»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո (երկուսն էլ`«Ինտեր»), Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կիելինի (երկուսն էլ` «Յուվենտուս»), Դավիդե Կալաբրիա, Ալեսանդրո Ֆլորենցի (երկուսն էլ` «Միլան»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Էմերսոն Պալմերի («Լիոն»), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն էլ` «Ռոմա»)

Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա («Ինտեր»), Դավիդե Ֆրատեզի («Սասուոլո»), Ժորժինիո («Չելսի»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Սանդրո Տոնալի («Միլան»), Բրայան Քրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ` «Ռոմա»), Մատեո Պեսինա («Ատալանտա»)

Հարձակվողներ – Անդրեա Բելոտի («Տորինո»), Ֆեդերիկո Բերնարդեսկի, Մոյզե Քին (երկուսն էլ` «Յուվենտուս»), Ջանլուկա Կապրարի («Վերոնա»), Նիկոլո Ձանիոլո («Ռոմա»), Անդրեա Պինամոնտի («Էմպոլի»), Դոմենիկո Բերարդի, Ջանլուկա Սկամակա, Ջակոմո Ռասպադորի (բոլորը` «Սասուոլո»), Մատիա Ձականի («Լացիո»), Լորենցո Ինսինյե, Մատիա Պոլիտանո (երկուսն էլ` «Նապոլի»)

Հավելենք, որ Իտալիայի հավաքականը հունիսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում հինգ հանդիպում կանցկացնի։

Ռոբերտո Մանչինիի թիմը երկու անգամ կմրցի Գերմանիայի (Ազգերի լիգա, հունիսի 4 և 14), մեկական անգամ էլ` Արգենտիայի (Ֆինալիսիմա, հունիսի 1), Հունգարիայի (Ազգերի լիգա, հունիսի 7) և Անգլիայի (Ազգերի լիգա, հունիսի 11) հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022