Իսպանիան կրկնել է Բրազիլիայի 68 տարվա վաղեմության ցուցանիշը 📸
Ավստրիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (3:0) Իսպանիայի ազգային հավաքականը 68 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել, հաստատում է Opta-ն։
Իսպանիան 1958թ. ի վեր առաջին հավաքականն է, որի փլեյ-օֆֆ-ի հանդիպման համար նախատեսված մեկնարկային կազմում եղել է 20 տարեկանը չբոլորած երկու ֆուտբոլիստ` Լամին Յամալը (18 տ.) և Պաու Կուբարսին (19 տ.)։
Նախորդը Բրազիլիայի հավաքականն էր նման ցուցանիշ ունեցել։ Ուելսի թիմի դեմ ԱԱ-1958-ի քառորդ եզրափակիչի խաղում (1:0) բրազիլացիների մեկնարկային կազմում եղել են 17-ամյա Պելեն ու 19-ամյա Ժոզե Ալտաֆինին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml