Իսպանիայի գավաթ. Խիխոնի Սպորտինգը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Վիլյառեալին🎥

Իսպանիայի գավաթ. Խիխոնի Սպորտինգը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Վիլյառեալին🎥

07/01/2022 - 10:44

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց Խիխոնի «Սպորտինգի» դեմ, որը ներկայումս հանդես է գալիս Սեգունդայում։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, «Վիլյառեալի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից հետո Ռաուլ Ալբիոլի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո էլ «դեղին սուզանավը» վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 67-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Խերոնիմո Ռուլին կոպիտ սխալ թույլ տվեց և գնդակը սեփական տուգանային հրապարակից անհաջող հեռացրեց, ինչից հետո «Սպորտինգի» հարձակվող Ուրոշ Ջուրջևիչը «կախած» հարվածով այն ուղարկեց մրցակցի դարպասն ու «Էլ Մոլինիոն» մարզադաշտի լուսատախտակին վառեց 1:1 հաշիվը։

Բաց թողած գոլը կարծես կոտրեց Ունայի Էմերիի սաներին, քանի որ խիխոնցիներն սկսեցին շատ ավելի վտանգավոր գրոհել և 88-րդ րոպեին կորզեցին հաղթանակ. աչքի ընկավ Բոգդան Միլանովը։

Այսպիսով, «Սպորտինգը» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց և պայքարից դուրս թողեց «Վիլյառեալին». Խիխոնը ներկայացնող ակումբը դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022