Ինտեր Մայանին առանց Մեսսիի կրկին չհաղթեց 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայանին» տնային խաղում մրցեց «Նյու Յորք Սիթիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշվիվը։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ «Նյու Յորք Սիթիի» պատասխան գոլը 34-րդ րոպեին խփեց Ալոնսո Մարտինեսը։
Նշենք, որ «Ինտեր Մայամիի» կազմից հերթական հանդիպումը բաց թողեց Լեո Մեսսին, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից։
«Ինտեր Մայամին» վաստակեց 11 միավոր և Արևելյան գոտում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Նյու Յորք Սիթին», 4 միավորով, նույն գոտում 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Նյու-Յորք Սիթի