Ժոաու Կանսելուն տպավորիչ ռեկորդ է գրանցել
«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն, դառնալով Իսպանիայի չեմպիոն, տպավորիչ ռեկորդ է գրանցել, հայտնում է Marca-ն։
Պորտուգալացին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը եվրոպական թոփ-5 առաջնություններից 4-ի չեմպիոն է դարձել։
31-ամյա պաշտպանը նախկինում «Յուվենտուսում» դարձել էր Իտալիայի, «Մանչեսթեր Սիթիում»` Անգլիայի, իսկ «Բավարիայում»` Գերմանիայի չեմպիոն։
Ֆուտբոլիստը թոփ-5 առաջնություններից չի հաղթել միայն Ֆրանսիայի Լիգա 1-ը։
Կանսելուն 2014թ. «Բենֆիկայի» կազմում էլ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն։
Լատերալն այս տարվա հունվարին է սաուդյան «Ալ Հիլալից» վարձավճարով տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում 20 խաղում խփել 1 գոլ, կատարել 4 ասիստ։
Կատալոնական գրանդը պատմության մեջ 29-րդ չեմպիոնությունն ամրագրել է Լա լիգայի 35-րդ տուրում կայացած հերթական «Էլ Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալին» հաղթելու (2:0) շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Բավարիա, Բարսելոնա, բենֆիկա, Բունդեսլիգա, Էլ Կլասիկո, Ժոաո Կանսելու, Լա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Պորտուգալիայի առաջնություն, Ռեալ Մադրիդ