Թրիլլեր Լոնդոնում. Արսենալը ֆանտաստիկ comeback արեց Բորնմութի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։
Հյուրերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «զինագործների» համար` հաշիվը բացելով արդեն 9-րդ վայրկյանին. աչքի ընկավ Ֆիլիպ Բիլինգը։
Դանիացի հարձակվող խփեց Պրեմիեր լիգայի պատմության երկրորդ ամենաարագ գոլը։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում Միկել Արտետայի թիմն ուներ խաղային ու տարածքային հսկայական առաբելություն, սակայն նախքան ընդմիջում լոնդոնյան ակումբին ոչ մի կերպ չհաջողվեց խփել պատասխան գնդակը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսն սկսվեց այնպես, ինչպես երկրորդ կեսը` «բալերի» խփած արագ գոլով, որը 57-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Մարկոս Սենեսին։
Թվում էր` այս խաղում գերխոշոր անակնկալ է գրանցվելու, սակայն «զինագործները» բարձր կամային որակներ ցույց տվեցին և ֆանտաստիկ comeback իրականացրին։
Արտետայի սաները նախ շատ արագ կրճատեցին ու հավսարեցրին հաշիվը, ապա 90+8-րդ րոպեին կորզեցին գերդրամատիկ հաղթանակ։
«Արսենալի» գոլերը խփեցին Թոմաս Փարթին, Բեն Վայթն ու Ռայս Նելոսնը։
Այսպիսով, «զինագործները» հաղթեցին 3:2 հաշվով, վաստակեցին 63 միավոր և շարունակում են գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բորնմութը», 21 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բեն Վայթ, Բորնմութ, Թոմաս Փարթի, Մարկոս Սենեսի, Միկել Արտետա, Ռայս Նելսոն, Ֆիլիպ Բիլինգ