ԱԱ-2026. Բելգիան նորից չհաղթեց` 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի գրանցելով Իրանի հետ 🎥
ԱԱ-2026-ի G խմբի երրորդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը չհաղթեց Իրանի թիմին. կողմերը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։
Ռուդի Գարսիայի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, բայց չկարողացավ հաղթանակ կորզել։
Հանդիպման հերոս դարձավ իրանցիների դարպասապահ Ալիռեզա Բեյրանվանդը` կատարելով 7 սեյվ։
«Կարմիր սատանաները» 66-րդ րոպեից` Նաթան Նգոյի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։
Իրանն ու Բելգիան երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին` G խմբում զբաղեցնելով համապատասխանաբար առաջին ու երկրորդ տեղերը։