ԱԱ-2026. Կանադան սուպեր խաղով ջախջախեց 9 ֆուտբոլիստով մնացած Կատարին 🎥
ԱԱ-2026-ի B խմբի երկրորդ տուրում Կանադայի ազգային հավաքականը Վանկուվերում 6:0 հաշվով ջախջախեց Կատարի թիմին։
Ջեսի Մարշի գլխավորած թիմից հեթ-տրիկ գրանցեց «Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը, Քայլ Լարինն ու Նաթան Սալիբան աչքի ընկան մեկական անգամ, իսկ մրցակցի կիսապաշտպան Մոհամադ Ալ Մանային գրավեց սեփական դարպասը։
Կատարցիները 33-րդ րոպեից` Հոմամ Ալ Ամինի ինքնագոլից հետո, խաղում էին 10 ֆուբոլիստով։ 53-րդ րոպեին դաշտից հեռացվեց նաև Ասիմ Մադիբոն։
Կանադան 4 միավորով B խմբի առաջատարն է։ Նույնքան միավոր ունի նաև Շվեյցարիան։ Բոսնիա և Հերցեգովինան ու Կատարը 1-ական միավոր են վաստանել։
Երրորդ տուրում խմբում կկայանա հետևյալ հանդիպումները.
- Շվեյցարիա – Կանադա` 24.06, 23:00
- Բոսնիա և Հերցեգովինա` 24.06, 23:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml