Լիոնել Մեսին` Մունդիալիների պատմության մեջ լավագույն ռմբարկու 🎥
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ԱԱ-2026-ի J խմբի երկրորդ տուրում գրավեց Ավստրիայի թիմի դարպասը` դառնալով Մունդիալիների պատմության մեջ լավագույն ռմբարկու։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 17-ի` շրջանցելով Միրոսլավ Կլոզեին։ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողը խփել է 16 գոլ։
38-ամյա Մեսին մրցաշարում անցկացնում է 28-րդ հանդիպումը։ Նա այդ ցուցանիշով նույնպես լավագույնն է աշխարհի առաջնություններում։
Կլոզեն Մունդիալներում անցկացրել է 24 հանդիպում։
«Ալբիսելեստեի» ավագը Մունդիալում առաջին գոլը խփել է 2006թ. հունիսի 16-ին` գրավելով Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml