«Նոայից» 500 հազար են պահանջել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար
«Օցելուլի» կիսապաշտպան Ժոաու Լամեյրան կարող է տեղափոխվել «Նոա», հայտնում է Fanatik-ը։
Ռումինական ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, ուստի մտադիր է բաժանվել առաջատար մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում` Լամեյրանից։
Գալաց քաղաքը ներկայացնող ակումբն իր կիսապաշտպանի տրանսֆերը կվաճառի, եթե «Նոան» վճարի 500 հազար եվրո։
Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Բացառված չէ, որ Հայաստանի գավաթակրին կհաջողվի ավելի քիչ գումարով ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին։
Լամեյրան «Օցելուլում» հանդես է գալիս 2024թ. հունվարից, 95 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 ասիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև Կալինինգրադի «Բալթիկայում» (Ռուսաստան), պորտուգալական «Տորենսեում», «Լեյրայում», «Կոիմբրայում» և այլ ակումբներում։
Լեյրան «Պորտուի» սան է, որի կազմում հանդես է եկել տարբեր տարիքային թիմորում։ Պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 800 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Ժոաու Լամեյրա, Նոա, Ռումինական Սուպերլիգա, տրանսֆերներ, Օցելուլ