Թիկնիզյանը 5-րդ ասիստն է կատարել Սերբիայի Սուպերլիգայում 🎥
Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Չուկարիչկիին»։
Հյուրերից հաշիվը 27-րդ րոպեին բացել է Բրունո Դուարտեն` եզրափակելով Նաիր Թիկնիզյանի ասիստը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը Սերբիայի ընթացիկ առաջնությունում կատարել է 5-րդ գոլային փոխանցումը։
26-ամյա ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում է եղել` փոխարինվելով 70-րդ րոպեին։
«Ցրվենա Զվեզդան» 85 միավորով առաջին տեղում է։ Բելգրադը ներկայացնող ակումբն արդեն նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ «Չուկարիչկին» 43 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Չուկարիչկի, Սերբիայի հավաքական, Սերբիայի Սուպերլիգա, Ցրվենա Զվեզդա