Թերի. «Տուխելը 3-4 սխալ է թույլ տվել»
«Չելսիի» լեգենդար, նախկին պաշտպան Ջոն Թերին խոսել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը։
«Կարծում եմ` պետք է հրավիրվեին լավագույն խաղացողները։ Եթե մենք ուզում ենք հաղթել աշխարհի առաջնությունը, պետք է ունենանք նվազագույնը 13-15 ֆուտբոլիստ, որոնք կարող են խաղալ։ Ուսումնասիրելով մեր հայտացուցակը` վստահ չեմ, որ շատ ֆուտբոլիստներ կարող են պայքարել մեկնարկային կազմի համար։
Ինձ դուր է գալիս Տուխելի աշխատելաոճը։ Երբ նա «Չելսին» էր մարզում, մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Ինձ դուր է գալիս, որ նա չի վախենում վճռորոշ որոշումներ կայացնելուց, բայց համաձայն չեմ, որ մի շարք խաղացողների չի ընդգրկել աշխարհի առաջնության հայտացուցակում։
Առաջին հերթին, պետք է նշեմ Հարի Մագուայերին և Լյուկ Շոուին։ Կարծում եմ` Օ’Ռայլիին պաշտպանության ձախ եզրում Շոուի մակարդակի խաղացողի փոխարինող է հարկավոր, որը կարող է օգնել, պահպանել հանգստություն ու կարևոր խորհուրդներ տալ։ Մագուայերին էլ նախընտրում եմ Դեն Բերնից։ Նա արդեն ցույց է տվել, թե որքան վտանգավոր է գործում ստանդարտ իրավիճակների ժամանակ։
Երկրորդը պետք է նշեմ Քոուլ Պալմերի բացակայաւթյունը։ Դա նույնպես կարևոր որոշում է, ուստի Տուխելը 3-4 սխալ է թույլ տվել։ Աշխարհի առաջնությունում որքան երկար ես մնում, այնքան ավելի շատ ես լավագույն խաղացողներիդ կարիքը զգում»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։
Տուխելի որոշմամբ` «Երեք առյուծների»` ԱԱ-2026-ի հայտացուցակից դուրս են մնացել մի շարք անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում` Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Ռեալ»), Հարի Մագուայերը, Լյուկ Շոուն (երկուսն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»), Քոուլ Պալմերը, Լիվայ Քոլվիլը (երկուսն էլ` «Չելսի»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Լիդս»), Ադամ Ուորթոնը («Քրիստալ Փելաս»), Մորգան Գիբս-Ուայթը («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ֆիկայո Թոմորին («Միլան») և այլք։
Անգլիացիները Մունդիալի L խմբում կմրցեն Խորվաթիայի, Գանայի և Պանամայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml