Էստոնիայի գավաթում ակումբներից մեկը 26 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը
Հուլիսի 20-ին Էստոնիայի գավաթի 1/64 եզրափակչի շրջանակում կայացած «Տուլևիկ» – «Լելե» խաղում անհավանական հաշիվ է գրանցվել։
Բանն այն է, որ «Տուլևիկը» 26 անպատասխան գնդակ է ուղարկել սիրողական ակումբի դարպասը։
Հանդիպման առաջին կեսից հետո լուսատախտակին վառվելիս է եղել 9:0 հաշիվը, սակայն երկրորդ կեսում «Տուլևիկը» ևս 17 գնդակ ուղարկեց «Լելեի» դարպասը։
Վիլյանդի քաղաքը ներկայացնող ակումբի կազմից 6-ական գոլի հեղինակ են դարձել միանգամից երկու ֆուտբոլիստներ` Քրիստիան Կասկն ու Հերոլ Ռիբերգը։
Երեք ֆուտբոլիստներ` Աբուբակիր Մույդինովը, Կամիր Սաագը և Նիկիտա Կոմիսարովը դարձել են հեթ-տրիկի, իսկ Տանիել Լանգը` դուբլի հեղինակ։
Մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռայմոն Մեթսը, Կազեմ Բոլաջին և Դանիլ Պետրունին։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Տուլևիկը» պայքարը կշարունակի Էստոնիայի գավաթի 1/32 եզրափակչում, որի շրջանակուն կմրցի «Օլիմպիկ Տալլինի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էստոնիայի գավաթ, Լելե, Տուլևիկ, Օլիմպիկ Տալլին