Վալվերդե. Մենք դեռ չեմպիոն չենք, ոչինչ ավարտված չէ

Վալվերդե. Մենք դեռ չեմպիոն չենք, ոչինչ ավարտված չէ

21/04/2019 - 14:04

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ տարած հաղթանակի և չեմպիոնության համար պայքարի մասին:

«Այսօրվա հանդիպումը շատ կարևոր էր: Մեզ պետք է հավաքել 9 միավոր, որպեսզի դառնանք չեմպիոն: Բայց հաղթելը շատ դժվար է:

Ես հասկանում եմ, որ բոլորն ասում են, որ մենք արդեն չեմպիոն ենք, բայց դեռ այդպես չէ: Պետք է հաղթել հաջորդ հանդիպումը և այդպես մինչև վերջ: Ոչինչ դեռ ավարտված չէ:

Մինչև չվերջանա վերջին որոշիչ հանդիպումը, ոչինչ չի որոշվի:»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022