Երկու ակումբ հետաքրքրված է Ռաֆինիայի ծառայություններով
«Ալ Նասրը» և «Ալ Հիլալը» փորձում են ձեռք բերել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիային, հայտնում է Mundo Deportivo-ն։
Չնայած սաուդյան ակումբների կողմից հետաքրքրությանը` բրազիլացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» ղեկավարներին ակումից հեռանալու ցանկություն չի հայտնել։
Կատալոնական գրանդի ղեկավարները նույնպես վստահ են, որ 29-ամյա եզրայինը չի լքի ակումբը։
«Կապտանռնագույնները» կհամաձայնեն վաճառել թիմի առաջատարներից մեկի տրանսֆերը, եթե վճարվի անչափ խոշոր գումար։
Ձախ վինգերն ու «Բարսելոնան» գործող պայմանագիր ունեն, որը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։
Ռաֆինիան «Բարսելոնա» է տեղափոխվել 2022թ. հուլիսին, 177 խաղում խփել 75 գոլ, կատարել 59 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Հիլալ, Ալ Նասր, Բարսելոնա, Ռաֆինիա, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ