Եվրո-2024. Անգլիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Եվրո-2024. Անգլիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

22/05/2024 - 00:12

Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ընդգրկվել են Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում։

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Արոն Ռամսդեյլ («Արսենալ»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Բարնլի»)

Պաշտպաններ – Ջարեդ Բրենթուեյթ («Էվերթոն»), Լյուիս Դանք («Բրայթոն»), Ջո Գոմես, Ջարել Քուանսա (երկուսն էլ` «Լիվերպուլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Հարի Մագուայեր, Լյուկ Շոու (երկուսն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունզ, Կայել Վոլքեր (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիե («Նյուքասլ»)

Կիսապաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Կյորտիս Ջոնս (երկուսն էլ` «Լիվերպուլ»), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Կոնոր Գալահեր («Չելսի»), Քոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Ադամ Ուորթոն («Քրիսթալ Փելաս»)

Հարձակվողներ – Ջարոդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Ֆիլ Ֆոդեն, Ջեք Գրիլիշ (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Ջեյմս Մեդիսոն («Տոտենհեմ»), Քոուլ Պալմեր («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»), Իվան Թոնի («Բրենթֆորդ»), Օլի Վոթկինս («Ասթոն Վիլա»)

Ավելացնենք, որ Ջարել Քուանսան, Կյորտիս Ջոնսն ու Ադամ Ուորթոնն առաջին անգամ են հրավիրվել Անգլիայի հավաքական։

Հավելենք, որ անվանի ֆուտբոլիստներից անգլացիաների հայտացուցակից դուրս են մնացել Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Բեն Չիլվելը, Ռիս Ջեյմսը, Ռահիմ Սթերլինգը (բոլորը` «Չելսի»), Ջորդան Հենդերսոնը («Այաքս», Նիդերլանդներ), Նիք Պոպը («Նյուքասլ»), Կալվին Ֆիլիփսը («Վեսթ Հեմը») և Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա)։

Նշենք, սր Գարեթ Սաութգեյթն Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը հրապարակելու է հունիսի 8-ին։

Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության C խմբում մրցելու է Դանիայի, Սերբիայի ու Սլովենիայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023