Դրամա Երևանում! Հայաստանի հավաքականը 90+1-ին բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում 🎥
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի թիմի հետ` գրանցելով ոչ-ոքի (1:1)։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն, բայց չկարողացավ հաղթել։
Հայաստանի հավաքականից 89-րդ րոպեին հաշիվը բացեց Արթուր Սերոբյանը, սակայն 90+1-ին մոլդովացիներին պարտությունից փրկեց Արթուր Բոգացյուկը։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 25-ին` Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Երևանում մրցելով Լատցիայի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml