Դե Բրույնե. «Իմ կապը խաղընկերներիս հետ բացառիկ է»

Դե Բրույնե. «Իմ կապը խաղընկերներիս հետ բացառիկ է»

12/05/2022 - 16:19

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց «Վուլվերհեմպտոնին»։

Հանդիպման հերոս դարձավ «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, ով դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը։

Հանդիպումից հետո բելգիացի կիսապաշտպանը կիսվել է իր տպավորություններով.

«Հիանալի հանդիպում էր թե՛ ինձ համար և թե՛ ակումբի, այնպես որ ես շատ գոհ եմ մեր կատարած աշխատանքից։

Ես փորձում եմ ցանկացած իրավիճակ լավագույն կերպ հասկանալ։ Եթե թիմակիցներս շարժման մեջ են, ես փորձում եմ փոխանցումով գտնել նրանց։

Իմ կապը խաղընկերներիս հետ բացառիկ է, այդ պատճառով էլ ինձ դուր է գալիս խաղալ նրանց հետ»,- 30-ամյա կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ Կևին դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 19 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022