Գուլիտ. «Բոլոր նրանք, ովքեր գողացել են Պեպի գաղափարները, այժմ հաջողության են հասնում»
«Ոսկե գնդակի» 1987թ. դափնեկիր Ռուդ Գուլիտը խոսել է Պեպ Գվարդիոլայի մասին, հայտնում է Manchester Evening News-ը։
«Պետք է գովեստի խոսքեր ասել Գվարդիոլայի հասցեին։ Նա լրիվ նոր թիմ ստեղծեց։ Նա ունեցել է վերելքներ ու անկումներ, բայց միշտ պայքարել է տիտղոսների համար։
Գվարդիոլան ֆանտաստիկ մարզիչ է։ Ամենատարօրինակն այն է, որ բոլոր նրանք, ովքեր գողացել են Պեպի գաղափարները, այժմ հաջողության են հասնում։ Միկել Արտետան Պեպից գողացել է գրեթե ամեն ինչ։
Հենց Պեպն է մտածել սեփական դարպասից խաղալու գաղափարը, որով էլ հաղթել է բոլոր տիտղոսները, բայց հետո շատերն սկսեցին նրան կրկնօրինակել այն ֆուտբոլիստներով, որոնք չեն կարողանում այդպես խաղալ։
Հաշվե՞լ եք, թե Գվարդիոլան հատուկ այդպես խաղալու համար քանի պաշտպանի տրանսֆեր է գնել։ Եթե նման խաղացողներ չունես, անիմաստ է այդպես խաղալը։
Ամեն անգամ, երբ ինչ-որ թիմ ասում է, թե դա իրենց փիլիսոփայությունն է, պատասխանում եմ` «Ո՛չ, դա Պեպինն է»»,- ասել է նիդերլանդցի լեգենդար ֆուտբոլիստը։
Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Մանչեսթեր Սիթից»։ Նա ակումբը մարզում էր 2016թ. հուլիսից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մանչեսթեր-Սիթի, Միկել Արտետա, Պեպ Գվարդիոլա, Ռուդ Գուլիտ