Գործարքը կայացած է. Վլահովիչը տեղափոխում է Յուվենտուս

Գործարքը կայացած է. Վլահովիչը տեղափոխում է Յուվենտուս

27/01/2022 - 23:25

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Յուվենտուսն» ու «Ֆիորենտինան» 21-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, իսկ թուրինյան ակումբը «մանուշակներին» կվճարի 75 մլն եվրո։

«Բյանկոներիները» սերբ ֆուտբոլիստի հետ համաձայներել են նաև նրա անձնական պայմանագիրը, որը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։

Այժմ Վլահովիչը վարակված է կորոնավիրուսով, և երբ նա լիովին կապաքինվի, կմեկնի Թուրին, բուժզննում կանցնի, ինչից հետո «ծեր սինյորան» պաշտոնապես կհայտարարի գործարքի մասին։

Նշենք, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին նաև «Արսենալն» ու «Ատլետիկո Մադրիդը», սակայն նրա նպատակն էր «Յուվենտուս» տեղափոխվելը։

Հիշեցնենք, որ Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկաղրել է 108 հանդիպում` դառնալով 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022