Գործարքը կայացած է. Մոնակոյի աստղը տեղափոխվում է Ռեալ Մադրիդ

Գործարքը կայացած է. Մոնակոյի աստղը տեղափոխվում է Ռեալ Մադրիդ

07/06/2022 - 18:01

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։

«Արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մոնակոյին» կվճարի 80 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 20 միլիոն եվրո։

Այսինքն, «Ռեալի» համար այս գործարքն ընդհանուր կարժենա 100 մլն եվրո։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «սերուցքայինների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Այժմ ակումբները պատրաստում են գործարքի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրելուց հետո Չաումենին բուժզննում կանցնի «Ռեալ Մադրիդի» համար։

Հաղորդվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են եղել նաև ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը», սակայն Կիլիան Մբապեի տրանսֆերը ձախողելուց հետո «Ռեալը» ներդրել էր բոլոր ռեսուրսները` այս գործարքն իրականացնելու համար։

Հավելենք, որ Օրելյեն Չաումենին «Մոնակոյի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022